National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.04.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 18-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Կորյուն Նահապետյանը կարեւորել է ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ ընդգծել, որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է հասցեական արձագանքեն տեղի ունեցող իրադարձություններին:

Դեսպան Բեխլերը նշել է, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում իրավիճակի սրմամբ եւ ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ:

Կորյուն Նահապետյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները՝ նշելով, որ դրանք պետք է մտահոգեն ԵԱՀԿ անդամ բոլոր պետություններին: Նա հակամարտության կարգավորման հարցում հաջողության հասնելու պարտադիր պայման է դիտարկել ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին եւ անթույլատրելի համարել այլ հարթակներ խնդրի տեղափոխմանն ուղղված Ադրբեջանի քայլերը:

Գյունտեր Բեխլերն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, եւ անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցությունների միջոցով խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Նա ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման խնդրում անհրաժեշտ պայման է համարել կողմերի միջեւ առանց նախապայմանների քաղաքական երկխոսությունը եւ այդ առումով առանձնակի կարեւորել խորհրդարանականների դերը:

Այս համատեքստում Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ զինադադարի խախտումները հետաքննող միջազգային մեխանիզմի ստեղծման, շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու եւ վստահության ամրապնդման ուղղված այլ առաջարկներին, որոնք այդպես էլ չեն կենսագործվել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ԵԱՀԿ գերմանական նախագահության հռչակած առաջնահերթությունները, միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության հակազդման ուղիները, ինչպես նաեւ ՀՀ-ում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am